«Այս պահից սկսած կոչ եմ անում մեր ժողովրդին սկսել խաղաղ անհնազանդության  գործողություններ. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց գործողությունների ընթացքի սկսման մասին, ինչպես երեկ ասվել էր:

«Կարող է լինել խումբ-խումբ, կարող է լինել պատասխանատվություններով, կարող ենք միասին հենց հիմա այցելել, սպասում են մեզ: Ես ուզում էի առավոտյան այցելել մեր բուհեր, հանդիպել մեր ուսանողներին, որոնք արդեն իսկ որոշակի պատրաստակամություն հայտնել են դասերը դադարեցնելու առումով: Եվ բոլորին նորից կոչ եմ անում՝ թե՛ մարզերում գտնվող ժողովրդին, թե՛ երևանաբնակ, սեփական նախաձեռնությամբ՝ խմբերով, պատրաստված խմբերով պետք է ուղղակիորեն մենք ճնշում բանեցնենք, պարալիզացնենք, անհնազանդության խաղաղ գործողություններ կատարենք, որպեսզի այն պահանջը, որ երեկ ձևակերպել եք դուք այստեղ՝ իմ շրթունքներից հնչած…»,- նշել է նա՝ հայտնելով, որ որոշակի խորհրդակցությունից հետո շարժվելու են ԵՊՀ, իսկ ժամը 18:30-ին հավաքվելու են Հանրապետության հրապարակում:

«Այս պահից սկսած ՀՀ բոլոր վայրերում՝ հնարավոր և անհնար, կոչ եմ անում մեր ժողովրդին սկսել խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ»,- կրկնել է Սրբազանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս