Մեկ շաբաթում ԱՄՆ-ի նավթի պաշարները կրճատվել են 1.4 մլն բարելով

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարները կրճատվել են 1.361 միլիոն բարելով: Այդ մասին, հիմնվելով Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարության հաղորդագրությանը, տեղեկացնում է Интерфакс-ը:

Միաժամանակ, բենզինի պաշարներն ավելացել են 915, իսկ թորած վառելիքինը՝ 560 հազար բարելով։ Դա անակնկալ էր Trading Economics-ի հարցմանը մասնակցած փորձագետների համար, որոնք ակնկալում էին, որ վառելիքի նշված տեսակների պաշարները միջինում կկրճատվեն համապատասխանաբար 1.18 և 1 մլն բարելով: Նավթի պարագայում կանխատեսվում էր պաշարների կրճատում 1.43 մլն բարելով:

Մինչդեռ, NYMEX հարթակում վաճառվող նավթը, որի պաշարները կուտակված են Քուշինգի պահեստարանում, անցած շաբաթ ավելացել են 1.88 մլն բարելով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031