Թուրքիայում ընտրողների կեսից ավելին կարծում է՝ երկիրը վատ է կառավարվում

Թուրքական «Yöneylem» սոցիալ-հասարակական հետազոտական կենտրոնն ապրիլի 26-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ընտրողների շրջանում հարցում է անցկացրել Թուրքիայի կառավարման գործընթացի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սոցհարցման արդյունքներով՝ մասնակիցների 57-ը տոկոսը հակված է եղել այն մտքին, որ Թուրքիան վատ է կառավարվում:

Մարտին նույն թեմայի վերաբերյալ անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն էլ՝ նման կարծիք ունեցողները կազմել են հարցվածների 51.5 տոկոսը:

Նշենք, որ Թուրքիայի կառավարման վերաբերյալ նմանատիպ հարցում էր անցկացվել նաև 2023-ի դեկտեմբերին: Այս դեպքում մասնակիցների 24.2 տոկոսն էր միայն կարծում, որ Թուրքիան վատ է կառավարվում:

Հատկանշական է, որ շուրջ 5 ամսվա ընթացքում երկրի կառավարման մասին պատկերացումները Թուրքիայում էականորեն փոխվել են: Այդ հարցում տոկոսային տարբերությունը կազմում է շուրջ 30 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս