Զոհված հերոսի մոր կոչը հանրությանը

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հերոս զինվորի՝ Ժիրայր Մարգարյանի մայրը, կոչ է արել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ նա ասել է, որ միանում է Հայոց եկեղեցու պայքարին։

«Որպես հերոսի մայր, որպես Ժիրայր Մարգարյանի մայր, ես՝ որպես պատերազմում որդի կորցրած մայր, միանում եմ Հայոց եկեղեցուն, որ էլ զոհեր չլինեն, որ էլ պատերազմ չլինի, որ կարողանանք մեր երկրից վտարել այս ազգադավ ու դավաճանական իշխանությանը»,- գրել է հերոսի մայր՝ Նաիրա Մարգարյանը։

Հիշեցնենք, որ Նաիրաի հերոս որդու աճյուը գտնվում էր Աբովյանի դիահերձարանի նկուղում։ Հերոսի դին նետվել էր այդտեղ՝ պարկերի մեջ։ Այս միջադեպը բացահայտել էր մի լրագրող։ Նշենք նաև, որ Նաիրաի միակ որդին էր Ժիրայրը, նա ունի 6 աղջիկ։

Տեսանյութեր

Լրահոս