ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին որոշ ժամանակով հեռացել է Մոսկվայից և չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը: Այս մասին Ռուսաստանի Առաջին ալիքի հեռուստաեթերում հայտնել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Այո՛, որքան գիտենք, դեսպան Թրեյսին որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարն իսկապես Մոսկվայում չէ:
«Դա մեզ հայտնեցին, երբ մենք աշխատում էինք նախագահի երդմնակալությանն օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին հրավիրելու հարցի վրա: Մենք Ռուսաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար ունենք, որքան հասկանում եմ, այդ թվում՝ ԱՄՆ Պետական դեպարտամենտի երեկվա ուղերձից, նրա ներկայությունը նախատեսված չէ այսօրվա արարողությանը», – նշել է Ռյաբկովը։
Երեկ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ընդունվել է «ոչ բարեկամական երկրների» դիվանագետներին նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրելու որոշում: