Պուտինը կարող է հենց այսօր առաջադրել նոր վարչապետի թեկնածությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝  երդմնակալության հանդիսավոր արարողությունից հետո, կարող է Պետդումա ներկայացնել նոր վարչապետի թեկնածությունը:

Այդ մասին «Առաջին ալիք»-ի եթերում հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա հիշեցրել է, որ օրենքի համաձայն, երդմնակալությունից հետո կառավարությունը վայր կդնի լիազորությունները և վարչապետն ու նախարարները կշարունակեն աշխատանքը պաշտոնակատարների կարգավիճակում:

Տեսանյութեր

Լրահոս