Թուրքիայի ռազմածովային ուժերում մեկնարկել են DENİZKURDU-II/2024 զորավարժությունները

Մայիսի 7-18 ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ռազմածովային ուժերում մեկնարկել են DENİZKURDU-II/2024 (Ծովային գայլ) զորավարժությունները։ Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն Մարմարա, Էգեյան, Արևելյան Միջերկրական և Սև ծովերում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զորավարժությանը կմասնակցեն շուրջ 15.000 մարդ, ստորջրյա հարձակման հրամանատարությունը,100 վերջրյա նավ, 8 սուզանավ, 39 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 28 անօդաչու թռչող սարք, 7 հեռակառավարվող ծովային սարք։

Զորավարժության նպատակն է գնահատել Թուրքիայի ռազմածովային ուժերին կից հրամանատարությունների օպերատիվությունը և կառավարման արդյունավետությունը և պատրաստվածության մակարդակը։

Նշվում է, որ զորավարժությունների շրջանակներում ստեղծվել է 104 հոգուց բաղկացած զորավարժությունների կառավարման կենտրոն։

Տեսանյութեր

Լրահոս