Եթե որևէ բան պատահի, պատասխանատվությունն իշխանությանն է. պատերազմի հրձիգն իրենք են, ոչ թե ես. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է ստի և կեղծիքի դեմ պայքարի մասնակիցների երթը դեպի Երևան, որն անհանգստացնում է միաժամանակ և՛ ՀՀ իշխանություններին, և՛ Ադրբեջանի:

Այս համատեքստում 168.am-ը հարց է ուղղել Բագրատ Սրբազանին՝ «խաղաղության երթ է, բայց շատ անհանգիստ է իշխանական քարոզչամեքենան, շատ անհանգիստ են Ադրբեջանում, ասում են՝ պատերազմի համար դուռ է բացում Հայ Առաքելական եկեղեցին՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ», ինչին Տավուշի թեմի առաջնորդը պատասխանել է.

«Պատերազմի հրձիգն էլ են իրենք: Եթե որևէ բան պատահի, որևէ բան, ամբողջ պատասխանատվությունն այսօրվա իշխանության վրա է: Իրենք պարտավոր են պաշտպանելու երկրի անվտանգությունը, երկրի ներսում ինչ տեղի կունենա՝ ո՛չ արտաքին ուժերի խնդիրն է, ո՛չ թշնամիների, ոչ մեկի խնդիրը չէ: Սա իրենց առաջնային պարտականությունն ու պատասխանատվությունն է, չե՞ն կարող պաշտպանել, եզրակացությունը թողնում եմ ձեզ: Իրենց գործն է դա, ոչ մեկի գործը չի: Բագրատ Սրբազանը պատերազմի հրձիգ չի, պատերազմն իրենք են բերել մեր գլխին, առավոտից գիշեր պատերազմի մեջ ենք: Եվ եթե որևէ բան էլ պատահի, հիմիկվանից ասում եմ՝ պատասխանատուն իրենք են»:

Նշենք, որ 168.amգրել էր, որ տարբեր ժամանակներում՝ պատերազմից առաջ և հետո, Նիկոլ Փաշինյանը մշտապես եղել է պատերազմի հրձիգի փնտրտուքի մեջ և պատերազմական տարբեր պատճառներ է նշել:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս