![](/banners/BeFunky-design.jpg)
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/1135845.jpg)
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 01:14-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 21-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1977 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը ավտոմեքենայից դուրս է բերվել։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության մեքենային, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։