«Սեփական աղետալի իշխանությունը պահելու մոլուցքով, Նիկոլը կարծես իր օտարերկրյա տերերի գրկում նորից փորձում է անկանոն շարժումներ անել». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ, քան Freedom House-ի վերջին զեկույցը:

Ըստ ԱՄն պետդեպի զեկույցի՝ Հայաստանում կա կոռուպցիա, անպատժելիություն, մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, ոստիկանության չարաշահում, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ապօրինություններ, դատարանների կախվածություն, բռնություններ, խոշտանգումներ, կամայական ձերբակալություններ ու կալանքներ, և այլն:

Թե ինչո՞ւ են տարիների լռությունից հետո, հենց հիմա հիշել Նիկոլի հակադեմոկրատական ապօրինություններն ու բռնապետության ձգտող կառավարչությունը՝ առանձին թեմա է: Այդ մասին արժե լավ մտածել:

Սեփական աղետալի իշխանությունը պահելու մոլուցքով, Նիկոլը կարծես իր օտարերկրյա տերերի գրկում նորից փորձում է անկանոն շարժումներ անել:

Հետևաբար՝ կամ Նյու Նորիքի Ազատության արձանի ջահն է հարվածելու կապիտուլյանտի կառավարության դատարկ ու ստախոս գլխին, կամ Կրեմլի աստղն է կրկին մտնելու նրանց համապատասխան վայրը, կամ էլ թուրք~ադրբեջանական կիսալուսինն է նորից կանգնելու կապիտուլյանտի վախկոտ ու խոստումնաշատ (թուրքերին շատ խոդտումներ տված) կոկորդին:

Սակայն քանի որ այս ամենի արդյունքում տուժում է միայն հայ ժողովուրդն ու Հայաստանը, վաղուց արդեն ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»»:

Տեսանյութեր

Լրահոս