Երկրապահ եք, գնացեք, սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ծեծուջարդի ենթարկեք. Բագրատ սրբազան

Հայաստանի Հանրապետությունն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել։ Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Ինձ համար ՀՀ տարածքային ամբողջականությունը ո՛չ թվերով է, ո՛չ սահմաններով է, ո՛չ էլ․․․ Էս վերջին շրջանում են մարդիկ հիշել Ալմա Աթա, սովետական, ԽՍՀՄ, եսիմ ինչ, ՄԱԿ, լիքը բաներ են հիշել վերջին 1-2 տարում։ 1 տարի առաջ ՀՀ-ն 29,800 քառակուսի մետր էր ըստ ինչ-որ հանրագիտարանի, հիմա ՀՀ-ն 29,743 է, երևի ըստ մեկ այլ հանրագիտարանի, վաղը ի՞նչ է լինելու․․․»,- ասաց Սրբազանը։

Նա շեշտեց՝ երկրի վարչապետը պարտավոր է պատասխանատու լինել իր յուրաքանչյուր խոսքի համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930