Բաժիններ՝

Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան

Ֆանտաստիկ մրցաշրջան էր: Հաղթելով դերբիում` մեզ հաջողվեց պատմություն կերտել. այս մասին ասել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Անմոռանալի է, մենք պատմության մեջ ենք մտել: Դեռ խաղից առաջ մենք մտածում էինք, որ կհաղթենք այն, դեռ երկու ամիս առաջ մենք ասում էինք, որ հիանալի կլինի չեմպիոնական տիտղոսը նվաճել դերբիում, և վաու, մենք դա արեցինք:

Ես մտածում էի իմ աշխատանքը կատարելու մասին, և աշխատանքն արդյունք է տալիս:

Մենք միասին պատմություն ենք գրել, դա իմ ընկերների արժանիքն է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր տոնում են մեզ հետ, ժամանակն է միասին նշելու: Մենք ուզում ենք կիսվել այս օրով և այս Սկուդետոյով, տեսնենք, թե երբ կարելի է տոնել: Այս տիտղոսը նվիրում եմ բոլոր երկրպագուներին»,- ասել է Մխիթարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930