Բագրատ սրբազանի դեմ արշավի «դեմքը» ոմն Ժիրայր է` արմանբաբաջանյանական կույտից. Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բագրատ Սրբազանի ու Հայ Եկեղեցու դեմ սկսվել է պիտակավորման, զրպարտության ու վիրավորանքի նոր արշավ նիկոլական շրջանակների կողմից։ Արշավի «դեմքը» ոմն ժիրայր է՝ արմանբաբաջանյական կույտից։

Նախ, հարկ է սկսել նշված անձին քաղաքացիաիրավական պատասխանատվության կանչելու գործընթաց։ Սակայն, կարծում եմ, դրանով չպետք է սահմանափակվել։ Եթե նշված ժիրայրը աղանդավոր է, ապա նրա արարքները պետք է տեղավորել դավանանքի հիմքով թշնամանք հրահրելու քրեական հոդվածի ներքո։ Իսկ եթե իրեն համարում է Հայ Առաքելական Եկեղեցու դավանորդ, ապա կարծում եմ՝ ժամանակն է՝ գործադրել Հայ եկեղեցու կանոնական իրավունքով սահմանված գործիքակազմը, մասնավորապես՝ բանադրանքը կամ նզովքը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930