Բաժիններ՝

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականներին Իսրայելին ռազմական օգնություն տրամադրող օրինագծի ընդունման համար։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նեթանյահուի խոսքով՝ այդ միջոցները կօգտագործվեն համայն արևմտյան քաղաքակրթության պաշտպանության համար։ Նա ընդգծել է, որ օգնության օրինագիծը ցույց է տալիս երկկուսակցական ուժեղ աջակցություն Իսրայելին և պաշտպանում է արևմտյան քաղաքակրթությունը:

«Շնորհակալություն, ընկերնե՛ր, շնորհակալություն, Ամե՛րիկա», – նշել է նա։

Ապրիլի 17-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեք առանձին նախագիծ է ներկայացրել Ուկրաինային, Իսրայելին և ասիական երկրներին օգնության համար։ Օրինագծերի քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 20-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930