Թուրքիան ծնելիության մակարդակի աճով 3-րդն է G20-ի երկրների շարքում

Հրապարակվել են 1961-ից 2021-ն ընկած ժամանակահատվածում G20-ի անդամ երկրներում ծնելիության մակարդակի վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Դրանց համաձայն՝ նշված ժամանակահատվածում ծնելիության մակարդակում ամենամեծ աճը գրանցվել է Սաուդիան Արաբիայում. այն կազմել է 7.63 գործակից:

Սաուդական երկրին հաջորդել է Մեքսիկան՝ 6.78 գործակցի աճով, ապա Թուրքիան՝ 6.35 գործակցի աճով:

Ամենացածր աճը գրանցվել է Ճապոնիայում: Ծնելիության մակարդակն այդ երկրում ավելացել է 1.96 գործակցով:

Նշենք, որ Սաուդիան Արաբիան 1961-ին ևս եղել է առաջատարի դիրքերում:

Տեսանյութեր

Լրահոս