Բաժիններ՝

Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Շոլցի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինի Դյաոյույթայ նստավայրում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Չին-գերմանական հարաբերությունների զարգացումն իր ազդեցությունն ունի ամբողջ աշխարհի վրա»,-հանդիպմանը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Շոլցն այցով Չինաստանում է գտնվում ապրիլի 12-ից։ Դա նրա երկրորդ ուղևորությունն է Չինաստան Գերմանիայի կանցլերի պաշտոնում։ Շոլցին ուղեկցում են շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և տրանսպորտի նախարարները։ Պատվիրակության կազմում են Գերմանիայի առաջատար ընկերությունների, մասնավորապես՝ Siemens-ի, BMW-ի, Mercedes-Benz-ի ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս