Իրանը հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ (թարմացվող)
Տելեգրամյան որոշ ալիքներ հաղորդում են, որ Իրանը կամիկաձե ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում են axios-ի աղբյուրները: Հիշեցնենք, մինչ այդ տեղեկություններ էին տարածվում, որ Իսրայելի հետախուզությունը տվյալներ է ստացել այն մասին, որ այս գիշեր Իրանը հարվածելու է Իսրայելին։
Տեղեկատվական տարբեր ալիքներ հաղորդում են, որ ողջ Իսրայելում ռումբի ապաստարաններ են բացվում, վարչապետ Նեթանյահուին կնոջ հետ տեղափոխել են անհայտ վայր, ռազմական ղեկավարությունը բունկերներից մեկում հանդիպում է կազմակերպել։
Իսրայելի զինված ուժերի պաշտպանական և հարձակողական համակարգերը մարտական պատրաստության են բերվել, երկնքում տասնյակ ինքնաթիռներ են:
Հորդանանն այս գիշերվանից ժամանակավորապես փակում է իր օդային տարածքը,-հաղորդել է Ալ Jazeera-ն:
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր Հորդանանում GPS նավիգացիոն համակարգերի աշխատանքի լուրջ խափանումների մասին
Իսրայելցի բոլոր քաղաքական գործիչներին հրահանգված էր մնալ Իսրայելում և չեղարկել արտերկիր ցանկացած ուղևորություն, սակայն, ըստ հաղորդագրությունների, շատերը, այդ թվում` մեծահարուստները, հնարավոր ձևերով լքում են Իսրայելը:
Իսրայելում բազմամարդ ցույցեր են` ընդդեմ վարչապետ Նեթանյահուի:
GPS համակարգի խոշոր խափանումներ են Իրաքում, Հորդանանում, Քուվեյթում, Սիրիայում և Լիբանանում, որոնք ազդում են օդային երթևեկության վրա:
***
Հրեական 12-րդ ալիքը գրում է, որ Իրանն առաջին անգամ է հարձակվում Իսրայելի ուղղությամբ անմիջապես իր տարածքից։ «Իրանից տասնյակ անօդաչու թռչող սարքեր են գործարկվել դեպի Իսրայել, և դրանց ժամանումը կարող է տևել մի քանի ժամ»,-գրում է հրեական աղբյուրը։
***
Իրանի պատասխան հարձակման ֆոնին թելեգրամյան ալիքներում տարածվում է Իրանի նախազգուշացումը.
«Մենք պատասխան հարված կհասցնենք բոլոր նրանց, ովքեր կբացեն իրենց օդային տարածքը Իսրայելի առջև՝ Իրանի վրա հարձակվելու համար»:
***
Մի շարք իրանական աղբյուրների համաձայն, քիչ առաջ Իրանի տարածած պաշտոնական նախազգուշացման գլխավոր հասցեատերերից մեկն Ադրբեջանն է։
***
Իրանը թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ,-հաղորդում է Ալ Արաբիա հեռուստաալիքը։
***
Իրանական աղբյուրները արաբական Al-Arabi Al-Jadeed լրատվականին հայտնել են, որ իրանական անօդաչու թռչող սարքերը սկսել են հատել Իրաքի օդային տարածքը և մոտեցել Սիրիային և Հորդանանին: Իսրայելին մոտենալուց կարճ ժամանակ անց հրթիռային հարձակումը կսկսվի։
***
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել, որի համաձայն տասնյակ ԱԹՍ-ներով և հրթիռներով հարված է հասցվել Իսրայելին։
Գործողությունը որակվել է՝ որպես վրիժառություն Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակմանն ի պատասխան։
Ամենայն հավանականությամբ իրանական հարվածները տևելու են մի քանի ժամ»։
***
Ինքնաթիռների թռիչքներին հետևող Flight Radar 24 պորտալը տեղեկացնում է, որ տարածքում բացակայում են քաղաքացիական ինքնաթիռները։
***
Ըստ ամերիկացի ռազմական գործիչների՝ Իրանը հավանաբար բալիստիկ հրթիռներ կարձակի, երբ անօդաչու սարքերը հասնեն Իսրայել։
***
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Իրանի օդատիեզերական ուժերի հարվածներին զուգահեռ Իսրայելը ենթարկվել է նաև կիբեռհարձակման։
Զուգահեռ ընթանում է համառ պայքար քարոզչական-տեղեկատվական տիրույթում։
Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ կպատժի այն պետություններին, որոնք կտրամադրեն իրենց օդային տարածքը իսրայելական կողմին»։
***
Իսրայելական 12-րդ հեռուստաալիքը նաև ներկայացրել է Իրանից Իսրայել հրթիռների ու անօդաչու սարքերի ժամանման տևողությունը` բալիստիկ հրթիռ` 12 րոպե, թևավոր հրթիռ` 2 ժամ, անօդաչու թռչող սարք` 9 ժամ:
***
Իրանն այսօր տելեգրամյան ալիքը գրում է. «Ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսական բաժնի հրթիռակոծման՝ Իրանը ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարձակում է գործել Իսրայելում «որոշակի թիրախների» ուղղությամբ»։
***
Իրանական թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Եմենը, Սիրիան, Հըզբոլլահը և իրաքյան շիա աշխարհազորային Հաշդ ալ-Շաաբիի անդամները զանգվածաբար հարձակվում են Իսրայելի վրա հրթիռներով և անօդաչու սարքերով։
Օդում կան ավելի քան 200 տարբեր հարվածային անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ:
***
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը խորհրդակցություն կանցկացնի իր ազգային անվտանգության թիմի հետ Մերձավոր Արևելքի իրադարձությունների վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը։
***
Հորդանանն արտակարգ դրություն հայտարարեց։
***
Իսրայելական լրատվամիջոցներ. ոչ միայն անօդաչու թռչող սարքեր, այլև թևավոր հրթիռներ են արձակվել դեպի Իսրայել։
***
The Telegraph-ը հետախուզական տվյալների հիման վրա հրապարակում է իրանական հնարավոր թիրախների ցանկը։
Ցանկում ներառված են օդանավակայանները, Նեթանյահուի նստավայրերը և այլ օբյեկտներ:
***
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Ակնհայտ է, որ Իրանի ՊՆ-ի պաշտոնական զգուշացումից հետո, առ այն որ իսրայելական ուժերին սեփական օդային կամ ցամաքային տարածքը տրամադրել պատրաստվող ցանկացած պետություն կդառա իրանական պատժի թիրախ, արհեստածին Ադրբեջանում չեն կարողանալու հանգիստ քնել։
Բաքվի բարբարոսական վարչախումբը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ օգնել իր դաշնակից Իսրայելին և դառնալ իրանական հարվածի թիրախ, թե պահպանել «չեզոքություն»»։
***
Իսրայելական 12 հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Իսրայելը սկսել է որսալ իրանական անօդաչու թռչող սարքերը Սիրիայի և Հորդանանի օդային տարածքում։
Հորդանանը բացել է իր օդային տարածքը Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչների համար։
***
Pars Today Russian թելեգրամյան ալիքը հաղորդում է, որ իրանամետ իրաքյան «Քաթայբ Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ միանում է Իսրայելի դեմ Իրանի հարձակմանը։
***
The Times of Israel-ը գրում է՝ Իրանի հետ կապված լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանը անօդաչու թռչող սարքերի երրորդ ալիքն է ուղարկել Իսրայել։
***
CNN. Իրանը գործարկել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք, ըստ իսրայելական ռազմական պաշտոնյայի։
***
Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահի դրությամբ.
1. Իրանն Իսրայելի ուղությամբ արձակել է ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակը։
2. Ամերիկյան օդուժն Իրաքի տարածքում վնասազերծել է զգալի թվով անօդաչուներ։
3. Հորդանանի ՀՕՊ-ը ևս վնասազերծել է որոշակի թվով ԱԹՍ-ներ։
4. Իսրայելական բանակը մասշտաբային գործողություն է իրականցնում Լիբանանի և Սիրիայի տարածքներում»։
***
Իվան Ուտենկովն իր թելեգրամյան ալիքում հաղորդում է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը որսալու գործում ներգրավված են նաև բրիտանական կործանիչներ։
***
Վաշինգտոնը հայտարարում է՝ կաջակցի Իսրայելի ժողովրդի պաշտպանությանը Իրանի սպառնալիքներից
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը, վերահաստատելով Վաշինգտոնի աջակցությունը դաշնակից Իսրայելին, նախագահ Բայդենի խոսքերն է մեջբերել՝ «Իսրայելի անվտանգությանը մեր աջակցությունը երկաթյա է»։
ԱՄՆ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Սպիտակ տան ղեկավարը Դելավեր նահանգի Ռեհոբոթ քաղաքից վերադառնալուն պես առաջիկա ժամերին խորհրդակցություն կանցկացնի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաների, ԱՄՆ պաշտպանության նախարարի, պետքարտուղարի մասնակցությամբ։
***
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հատուկ ուղերձով կդիմի իր ժողովրդին Իսրայելի նկատմամբ Իրանի հարձակման ֆոնին։
***
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում գտնվող ռազմական շտաբում արտահերթ նիստ է գումարել, հայտնել է նրա գրասենյակը՝ «ոխերիմ թշնամի Իրանի կողմից արձակված անօդաչուների ու ռազմական գործողությունների սրացման պայմաններում»։
***
Ամերիկյան CBS-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները նավեր ու կործանիչներ է ուղարկել տարածաշրջան։
Հրապարակման համաձայն, ԱՄՆ-ն ի վիճակի է խոցել այդ անօդաչու թռչող սարքերից մի քանիսը, եթե նախագահ Բայդենը հրաման տա: ԱՄՆ-ը կարող է նրանց չեզոքացնել Սիրիայում, Իրաքում։ Միացյալ Նահանգները կարող է շատ բան անել Իսրայելի վրա զգալի հարձակումը կանխելու համար՝ փորձելով նվազագույնի հասցնել հետևանքները:
***
Թելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Եգիպտոսը փակել է իր օդային տարածքը։
***
Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ մի քանի օր տևող առճակատման.
«Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ մի քանի օր շարունակվող բախումների, և ակնկալվում են պատասխան քայլեր»,- հաղորդում է Kan radio-ն։
Ավելի վաղ New York Times-ը, վկայակոչելով իսրայելական պաշտպանական աղբյուրները, հայտնել էր, որ Իսրայելը տարհանել է մի շարք ռազմաբազաներ։
***
ABC News-ը գրում է․ «Ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ 400-500 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ կարձակվեն Իսրայելի ուղղությամբ Իրանից, Իրաքից, Սիրիայից, Լիբանանից և Եմենից»։
***
Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է դեպի Իսրայել, Իրաք և Հորդանան թռիչքները:
***
Իսրայելը միասնականության կոչ է անում
«Մենք բոլորս պետք է պահպանենք մեր միասնությունը որպես ժողովուրդ և որպես երկիր՝ մեր առջև ծառացած մեծ մարտահրավերների առջև: Միայն միասին մենք կհաղթենք», – X-ում գրել է Իսրայելի դիվանագիտության ղեկավարը:
***
Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ ԱՄՆ-ին տրվել են անհրաժեշտ նախազգուշացումները։
***
Իրավիճակը` Հորդանանի օդանավակայանում
***
Reuters գործակալությունը հայտնում է, որ հութիները Եմենի տարածքից մի քանի անօդաչու են արձակել Իսրայելի ուղղությամբ։
***
Pars Today Russian թելեգրամյան ալիքը գրում է՝ բրիտանական կործանիչները Կիպրոսից օդ են բարձրացել իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար։
***
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր X-ի էջում անդրադարձել է Իրանի հարձակմանը, գրելով, որ Իսրայելը հարձակման է ենթարկվել, դա չպետք է թույլ տրվեր։ «Սա երբեք չէր լինի, եթե ես լինեի Միացյալ Նահանգների նախագահը»։
***
Իրանական պետական լրատվական գործակալությունը հայտնել է Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռների առաջին արձակման մասին՝ հղում անելով իրանական իրազեկ աղբյուրին։
***
CNN. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է իր ազգային անվտանգության թիմի հետ Սպիտակ տանը՝ գնահատելու Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Այս մասին ասել է ամերիկացի պաշտոնյան:
***
Լիբանանյան «Հեզբոլլահը» հաղորդել է Գոլանի բարձունքներում իսրայելական ռեժիմի Կալիա բազայի վրա տասնյակ հրթիռներով հարձակման մասին:
***
Իրազեկ թելեգրամյան ալիքները գրում են, որ Իրանի հարձակումը բաղկացած է երեք փուլից.
1. Անօդաչու թռչող սարքի արձակում Իրանից։
2. Անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակում առանցքի երկրներից՝ Սիրիայից, Լիբանանից և Իրաքից՝ իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործմանը խոչընդոտելու համար։
3. Թևավոր և բալիստիկ հրթիռների արձակում։
***
Հորդանանը հերքում է երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին տեղեկությունները։
Երկրի օդային տարածքը փակ է միայն որպես նախազգուշական միջոց։
***
Ֆրանսիան դատապարտում է Իսրայելի վրա Իրանի հարձակումը։
***
Մերձավոր արևելքի օդային տարածքը գրեթե ամբողջությամբ դատարկվել է։
***
Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ փակել են իրենց օդային տարածքները
Լիբանանը, Իրաքը, որոնք գտնվում են Իրանից արձակված անօդաչուների թռիչքի հավանական ուղու վրա, փակել են իրենց օդային տարածքը: Իրանի և Իսրայելի օդային տարածքները բաց են միայն ռազմական ինքնաթիռների համար։
***
Թելեգրամյան ալիքները գրում են, որ ԱՄՆ-ը Քաթարի միջոցով Իրանին խնդրել է անհապաղ դադարեցնել Իսրայելի վրա հարձակումը։ Իրանը անտեսել է խնդրանքը՝ սպառնալով հարձակվել ամերիկյան բազաների վրա, եթե ԱՄՆ-ը միջամտի:
***
Տարածաշրջանի երկինքը՝ այս պահին։
***
ԵՄ-ն դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա։
Ժոզեպ Բորել
***
Բեյրութի բենզալցակայաններում հերթեր են․ զգուշանալով Իսրայելի հարվածներից՝ վառելիք են կուտակում։
***
The New York Times-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, գրում է, որ իսրայելական հետախուզությունը ակնկալում է, որ իրանական հարվածների թիրախ կդառնան Գոլանի բարձրունքները և Նեգև անապատում Իսրայելի ռազմաօդային ուժերի բազաներից մեկը։
***
Իրանի հարձակումն Իսրայելի վրա ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ինքնապաշտպանություն է, ԱՄՆ-ն չպետք է միջամտի։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
***
ShiaNews-ի թելեգրամյան ալիքի փոխանցմամբ, երկու իսրայելական պաշտոնյաների խոսքով՝ Իրանի թիրախները Գոլանի բարձունքներն են և ավիաբազան (Նավաթիմ), որտեղ նախկինում վարժանքներ են անցկացվել։ Այս բազան ընդունում է ամերիկյան F35 կործանիչներ և լավ թիրախ է, այլ կերպ ասած, եթե սիոնիստները հարձակում կազմակերպեն Իրանում, ապա հարձակման հաջորդ ալիքներում սիոնիստական բոլոր ավիաբազաները կոչնչացվեն։ Նույն աղբյուրը գրում է, որ սիոնիստների ուժը նրանց օդային ուժն է, և եթե դա հեռացվի, նրանք կկորցնեն իրենց հզորության մեծ մասը:
***
Իսրայելի վրա իրանական հարձակումից հետո բիթքոինի փոխարժեքը մեկ ժամից պակաս ժամանակահատվածում իջել է շուրջ 7%-ով:
***
Թայվանական լրատվամիջոցները գրում են՝ հաշվի առնելով Իրանի հարձակումը Իսրայելի վրա և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միաժամանակ երկու ճակատով հակամարտությունը Ռուսաստանի և Իրանի հետ, հաջորդ ճակատը, ամենայն հավանականությամբ, կլինի Թայվանը, և Չինաստանը շուտով կհարձակվի Թայվանի վրա։ «Պատրաստվեք Երրորդ համաշխարհային պատերազմին»,-գրում են այս ԶԼՄ-ները։
***
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ. Եթե Իսրայելի ռեժիմը ևս մեկ սխալ թույլ տա, Իրանի արձագանքը շատ ավելի ուժեղ կլինի։
***
Իսրայելը պաշտոնապես արտակարգ դրություն հայտարարեց։
***
Թուրքիայի ձախակողմյան Vatan (Հայրենիք) կուսակցությունը հայտարարել է, որ կանգնած է «Իրանի կողքին» «ամերիկյան իմպերիալիզմի» և «իսրայելական սիոնիզմի» դեմ պայքարում։
***
Այս րոպեներին ընթանում է համաշխարհային պատմության մեջ անօդաչուների ամենազանգվածային հարձակումը. CNN
***
Ամերիկյան ուժերն Իսրայելի ուղղությամբ թռչող իրանական ԱԹՍ-ներ են խոցել։ Այս մասին հայտնում է ABC News-ը:
***
Fars գործակալությունը տեղեկացնում է, որ Իրանը կարող է հարվածել Հորդանին, եթե վերջինս խոչընդոտի Իսրայելի վրա հարձակմանը։
***
The Times of Israel-ը, հղում անելով Իսրայելի պաշտպանական գերատեսչության ներկայացուցչին, գրում է, որ ավելի քան 100 անօդաչու չեզոքացվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի կողմից։
***
Իսրայելի պաշտպանական բանակը պաշտոնապես հայտարարեց Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման մասին։
***
Օդային տագնապի ազդանշաններ են հնչում Նեգև անապատի կենտրոնում ու հարավում, Բեեր Շևայում և Կարմիր ծովի ափին գտնվող Էյլաթ քաղաքում։
***
Նեգև անապատի կենտրոնում ու հարավում, Բեեր Շևայում և Կարմիր ծովի ափին գտնվող Էյլաթ քաղաքում օդային տագնապի ազդանշաններ են հնչում:
***
Երուսաղեմում ևս հնչում են օդային տագնապի ազդանշաններ։
***
Եթե Իսրայելը կամ ԱՄՆ-ը հարձակվեն Իրանի կամ տարածաշրջանում իրանական դաշնակիցների վրա, նրանց լուրջ պատասխան է սպասվում։ Այս մասին գրում է Ալ Ջազիրան՝ հղում անելով Իրաքում իսլամական դիմադրությանը:
***
Իրանն անօդաչուների նոր խմբաքանակ է արձակել։
***
Հորդանանի ՀՕՊ ուժերը խոցում են Իրանի կողմից արձակված հրթիռները. Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը: