Բաժիններ՝

Մոնղոլիայում գրանցվել է ավելի քան 6 միլիոն գլուխ անասունի անկում

Մոնղոլիայում բարդ եղանակային պայմանների պատճառով գյուղատնտեսական կենդանիների զանգվածային անկումը շարունակվում է և արդեն գերազանցել է 6 միլիոնը։ Այդ մասին հաղորդել է Մոնղոլիայի արտակարգ իրավիճակների պետական ​​հատուկ հանձնաժողովը։

«Ապրիլի 10-ի դրությամբ Մոնղոլիայում սատկել է 6,3 միլիոն գլուխ անասուն, ոչնչացվել և թաղվել է 513 948 անասուն։ Երկրի տարածքի շուրջ 5%-ը դեռևս ծածկված է ձյունով։ Միևնույն ժամանակ, օդերևութաբանները նախազգուշացրել են, որ ապրիլի 11-ից մինչև 14-ը տարածաշրջանների մեծ մասում կտեղա թաց ձյուն և անձրև, կլինեն ձնաբքեր, քամու արագությունը վայրկյանում կգերազանցի 18-24 մետրը»,-նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930