Բաժիններ՝

Երևանի Ամիրյան փողոցը հնարավոր է՝ անվանափոխվի

Երևանի քաղաքապետարանի կայքէջից տեղեկացնում ենք, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը կարող է անվանափոխել Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի անունով։ Առաջարկն արել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։

Առաջարկի հիմնավորման մեջ ասվում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից ի վեր, երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, բոլշևիկյան ժամանակահատվածի հերոսների անուններով տեղանունները փոխվել են։ Գործընթացը դեռևս կիսատ է մնացել։

Նշենք, որ Աշոտ Ղուլյանը Արցախյան ազատամարտի մասնակից էր, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր։ Արսեն Ամիրյանն էլ հայ բոլշևիկ էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930