«Հո Բուդյոնին չեմ, որ թուրը ձեռս մտնեմ կռվի մեջ». «Առավոտ»

«Քաոս է մոտենում։ Միակ հույսս Աստված է»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը

«ՀՀԿ-ից ի՞նչ ես ուզում: Հոգնեցինք կրկնելով՝ սա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-Ն. Գ.) մնաց իշխանության, պետություն չենք ունենալու։ Ասողին՝ լսող էր պետք»,- «Առավոտի» հետ զրույցում, մեր դիտարկմանն այսպես արձագանքեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Պարոն Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են լռում ընդդիմադիրները, այդ թվում նաեւ ՀՀԿ-ն, որը նաեւ խորհրդարանում ներկայացված ուժ է. «Ֆեյսբուքում» մի հեգնական ու շատ տխուր բան աչքովս ընկավ, որը նաեւ շատ տիպիկ է՝ հայտարարություններով Արցախը հանձնել թույլ չտվողները, հիմա էլ հայտարարում են՝ Հայաստանից որեւէ թիզ հանձնել թույլ չտալու մասին:

«Քաղաքում էլ ասֆալտ ու փողոց չմնաց, որ չփակենք ու չպառկենք։ Այնպես չէ, որ ՀՀԿ-ն կարող է իշխանությունից հեռացնել Փաշինյանին ու չի հեռացնում»,- շարունակեց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Ե՞րբ է ՀՀԿ-ն լռում։ Ամբողջ օրը՝ մամուլով եւ սոցցանցերով ՀՀԿ գործիչները խոսում են ու բացատրում։

ՀՀԿ-ն քաղաքական ուժ է, իսկ քաղաքական ուժի զենքը՝ միտքն է ու խոսքը»։ Դիտարկմանն էլ՝ այն, ինչ ասվում-բացատրվում է, հանրության մի ստվար մասն ինքն արդեն վաղուց հասկացել է, մարդիկ էլ խոսում եւ բացատրում են, բայց գործընթացների վրա դրանք ազդեցություն չեն ունենում, մեր զրուցակիցը հակադարձեց. «Հո Բուդյոնին չեմ, որ թուրը ձեռս մտնեմ կռվի մեջ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս