Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար

Հայազգի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի նոր կառավարության կազմում նշականվել է արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար: Այս մասին հայտնում է wafa.ps կայքը:

Նշվում է, որ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հրամանագով ներկայացվել է երկրի 19–րդ կառավարությունը` բաղկացած 23 գերտեսչության ղեկավարներից։

Նոր կառավարությունը նախագահի առջև երդվելու է մարտի 31-ին։

Նորաստեղծ կառավարության քաղաքական կողմնորոշումը հիմնված է Պաղեստինի ազատագրման կազմակերպության, նրա միջազգային պարտավորությունների և նախագահ Մահմուդ Աբասի կողմից կառավարությանը ուղղված նշանակման նամակի վրա:

Կառավարության ծրագիրը առաջնահերթություն է տալիս հումանիտար խնդիրներին` ներառյալ Գազայի հատվածում պաղեստինյան ժողովրդին մարդասիրական և անհապաղ օգնության համապարփակ ծրագրին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031