Բաժիններ՝

«Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուշ ժամ է։ Դեղատնից «Կոլդրեքս» եմ գնում։ Ներս մտավ մի 20-25 տարեկան երիտասարդ և տարօրինակ վախվորած հայացք նետելով, կանգնեց անկյունում։

Դե, ես 90-ականների երիտասարդության սերնդից եմ։ Մտածեցի՝ երիտասարդ է, հավանաբար պահպանակ է ուզում վերցնել, ես էլ՝ սպիտակ մազերով «պատկառելի հոպար», քաշվում է երևի։

Արագ վերցրեցի դեղը, որ «չխանգարեմ»։ Մեկ էլ՝ դռան մոտ չհասած, ականջիս դիպավ դեղատան աշխատողին ուղղված կիսաշշուկով ձայնը՝ «ախպե՛րս, իրեք հատ պիպետկա տու՛»։

Միշտ մտածել եմ, որ Հայաստանում զավակ մեծացնելն ունի շատ առավելություններ, որոնցից մեկը թմրամոլության ցածր վտանգն է։

Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031