Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին տեղեկացրեց Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը՝ մանրամասներ ներկայացնելով Բրյուսելում Վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ։

Ըստ Կարապետյանի՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը 11-րդ լիագումար նիստում ընդունած բանաձևով կոչ է անում Եվրոպական Միությանը և անդամ պետություններին ուղղակի բյուջետային աջակցության և միջազգային կազմակերպությունների միջոցով մեծացնել Հայաստանին տրամադրվող անհրաժեշտ մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031