Բաժիններ՝

Բլինկենը կհանդիպի Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակում կհանդիպի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։

Բացի այդ, դիվանագետը նախատեսում է հանդիպում անցկացնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Հանդիպումը Բլինկենի շրջագայության մի մասն է։ Նա ապրիլի 1-ից 5-ը կայցելի Ֆրանսիա և Բելգիա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն կպաշտպանի Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ըստ Վաշինգտոնի՝ հոլանդացի քաղաքական գործիչը ռազմական բլոկի հիանալի գլխավոր քարտուղար կլինի՝ հանդիսանալով Միացյալ Նահանագների նախընտրելի թեկնածուն այդ պաշտոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031