Բաժիններ՝

Ծինփինն ասել է, թե ում ձեռքերում է մարդկության ապագան

Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բնույթն ազդում է ոչ միայն երկու երկրների ժողովուրդների բարեկեցության, այլև մարդկության ապագայի վրա։  Այս մասին Պեկինի Ժողովրդական Մեծ դահլիճում կայացած ամերիկյան գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Երկու երկրների ժողովուրդների բարեկեցությունը, ինչպես նաև մարդկության ապագան և ճակատագիրը կախված է նրանից, թե արդյոք Չինաստանը և Միացյալ Նահանգները կհամագործակցեն միմյանց հետ կամ կհակադրեն միմյանց», – նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

ՉԺՀ առաջնորդի պնդմամբ, «քանի դեռ երկու կողմերը միմյանց համարում են գործընկերներ, հարգում են միմյանց շահերը, խաղաղ գոյակցում են և համագործակցում են փոխշահավետ արդյունքների համար, երկկողմ հարաբերությունները կբարելավվեն»։

Սի Ծինփինը նաև հույս է հայտնել, որ երկու երկրների հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչների միջև փոխշփումների ինտենսիվությունը կավելանա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս