Բաժիններ՝

Ռուսաստան մի՛ այցելեք․ Իտալիայի փոխվարչապետը դիմել է համաքաղաքացիներին

Իտալիայի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին կրկին կոչ է արել երկրի քաղաքացիներին չմեկնել Մոսկվա, մինչդեռ Ռուսաստանում նման «նախազգուշացումները» մերձմոսկովյան «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության լույսի ներքո անվանել են «անօգուտ ու անպետք տեղեկատվական աղմուկ»։

«Մոտ մեկ միլիոն իտալացիներ Զատկի տոներին մեկնելու են արտերկիր, մենք միշտ ասել ենք, որ ավելի լավ է հետաձգել Մոսկվա ծրագրված ուղևորությունները, և հատկապես եթե ինչ-որ մեկն արդեն Մոսկվայում է, խուսափեք մարդաշատ վայրերից: Մենք դա ասում ենք մարտի 8-ից»,- ասել է պաշտոնյան Rai2 հեռուստաալիքի եթերում։

Մարտի 8-ին Իտալիայի ԱԳՆ-ն զբոսաշրջիկների և ճանապարհորդների համար նախատեսված իր պորտալում հայտարարեց, որ «հաշվի առնելով Ռուսաստանի հետ օդային և ճանապարհային հաղորդակցությունների միջազգային համատեքստը և բարդությունը, խորհուրդ է տրվում հետաձգել բոլոր ուղևորությունները դեպի այդ երկիր և գնահատել՝ արդյո՞ք ներկայությունը Ռուսաստանի Դաշնությունում բացարձակապես անհրաժեշտություն է համարվում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս