Բաժիններ՝

Իսպանիան 26 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Գազայի հատված

Իսպանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները 26 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Գազայի հատված՝ համատեղ գործողության շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասի նշված է Իսպանիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Քսանվեց տոննա մարդասիրական օգնություն, որը բաղկացած է ավելի քան 11,000 պարենային չափաբաժիններից, առաքվել է այն բանից հետո, երբ երեկ՝ մարտի 26-ին, Սարագոսայի ավիաբազայից օդ են բարձրացել մարդասիրական բեռներ տեղափոխող երկու A400 ինքնաթիռներ», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գործողությունը, որին մասնակցել է մոտ 40 զինվորական, համակարգվում է Հորդանանի իշխանությունների հետ և ֆինանսավորվում Եվրամիության հետ համատեղ։

Բացի այդ, Իսպանիայի իշխանությունները պնդում են, որ ցամաքային անցակետերի բացումն անհրաժեշտ միջոց է՝ Գազայի հատվածում սովից խուսափելու համար։ Այդ համատեքստում նշվում է, որ 2023 թվականին Իսպանիան, նախորդ տարվա համեմատ, եռապատկել է իր աջակցությունը Պաղեստինին՝ ավելի քան 50 միլիոն եվրո հատկացրելով հումանիտար նպատակների և համագործակցության համար։ Այդ գումարից 19,5 միլիոնն ուղղվել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության աշխատանքների ֆինանսավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս