
Չինաստանը արձակել է Yunhai-3 գաղտնի արբանյակը

Չինաստանը գործարկել է իր երկրորդ գաղտնի արբանյակը՝ Yunhai-3-ը: Long March 6A հրթիռը Yunhai-3 արբանյակով արձակվել է Չինաստանի Շանսի նահանգի Տայյուան արբանյակների արձակման կենտրոնից։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
Չինաստանի իշխանությունները Yunhai-3-ն անվանում են քաղաքացիական արբանյակ, որը նախատեսված է մթնոլորտն ու ծովային միջավայրն ուսումնասիրելու, տիեզերական միջավայրը վերահսկելու և բնական աղետները կանխելու համար, սակայն որոշ արևմտյան փորձագետներ նման արբանյակները համարում են ռազմական օդերևութաբանական սարքեր։
Վերոհիշյալ արբանյակի արձակումը հինգերորդն է Long March 6A կրիչների համար՝ առաջին չինական հրթիռը, որի նախագծման մեջ օգտագործվել են ինչպես հեղուկ, այնպես էլ պինդ վառելիքի փուլեր:
Փետրվարին Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիան հայտարարեց, որ Չինաստանը ծրագրում է իրականացնել մոտ 100 տիեզերական արձակում 2024 թվականին, ինչը ռեկորդային կլինի երկրի համար: