Նեթանյահուն ասել է, որ ՀԱՄԱՍ-ը չպետք է ապավինի Իսրայելի վրա համաշխարհային ճնշմանը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևից հետո Վաշինգտոն պատվիրակություն չուղարկելու իր վերջին որոշումն ազդանշան է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որ ռազմական գործողությունների պատճառով Իսրայելի վրա միջազգային ճնշումը որևէ օգուտ չի տա։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Անվտանգության խորհրդում ԱՄՆ- որոշումը դիտարկեցի որպես շատ վատ քայլ, որովհետև այն խրախուսեց Համասին կոշտ դիրքորոշում ընդունել և հավատալ, որ միջազգային ճնշումը կստիպի Իսրայելին ազատ արձակել առևանգվածներին և չի թողնի ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին: Արդյունքում ես որոշեցի պատվիրակություն չուղարկել Վաշինգտոն։ Մեր ուղերձը ՀԱՄԱՍ-ին այն է, որ հույսեր չկապի միջազգային ճնշման հետ: Դա չի աշխատի»,- ասել է Նեթանյահուն:

Մարտի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ ընդունեց բանաձև՝ պահանջելով անհապաղ զինադադար Գազայի հատվածում Ռամադան ամսվա առթիվ, ինչը կհանգեցնի երկարաժամկետ կայուն զինադադարի: Կողմ է քվեարկել 14 երկիր, իսկ ԱՄՆ-ն ձեռնպահ է մնացել։

Տեսանյութեր

Լրահոս