Բաժիններ՝

Տաքսիստները փորձել են արգելափակել Վարշավայի կենտրոնը

Վարշավայի տաքսիստները փորձել են արգելափակել Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնը՝ բողոքելով ցածր սակագների դեմ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վարշավայի կենտրոնում՝ Դմովսկու հրապարակի մոտ, ցերեկվա պիկ ժամին տաքսու վարորդները խմբերով սկսել են արգելափակել հետիոտնային անցումով ճանապարհները, ինչն անհնար է դարձրել մեքենաների և ավտոբուսների երթևեկությունը հատկապես Էմիլի Պլատերի անվան կենտրոնական փողոցներից մեկով:

Ոստիկանությունը նախօրոք փակել էր բողոքի ցույցի տարածքը՝ կազմակերպելով շրջանցում։ Բողոքող տաքսիստները պահանջում են կիլոմետրի համար առավելագույն սակագնի բարձրացում և հիշեցնում են, որ դրանք չեն փոխվել ավելի քան 20 տարի։

«Վառելիքի, մեքենաների, պահեստամասերի գները անընդհատ բարձրանում են, իսկ նորմալ սակագինը վերջին 22 տարիների ընթացքում կիլոմետրի համար կազմում է երեք զլոտի (մոտ 0,75 դոլար),- հայտնել են ակցիայի մասնակիցները։

Դեռ 2022 թվականին մասնագիտացված արհմիությունը Վարշավայի քաղաքային խորհրդին առաջարկել էր բարձրացնել ստանդարտ սակագինը մինչև վեց զլոտի (մոտ 1,5 դոլար) մեկ կիլոմետրի համար, սակայն առաջարկը մերժվել էր։ Այս տարի տաքսու վարորդները կրկին առաջարկեցին սակագինը բարձրացնել՝ կիլոմետրի համար սահմանելով չորս զլոտի (մոտ մեկ դոլար), սակայն արձագանք չեղավ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս