Անկարան ռուսական Rosatom-ի հետ ծրագրում է երկրորդ ատոմակայանի կառուցումը

Ռուսաստանի «Rosatom» ատոմային էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ Թուրքիայի առաջին ատոմակայանի աշխատանքները մոտենում են ավարտին և Անկարան ծրագրում է երկրորդ ռուսական ատոմակայանի կառուցումը։ Այս մասին իրենց կարծիքն են հայտնել որոշ վերլուծաբաններ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Աքքույու ատոմակայանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջփ Թայիփ Էրդողանի միջև խարացող հարաբերությունների սիմվոլի է վերածվել։

Վերլուծաբաններ նշում են, որ Թուրքիան կախված է ՌԴ-ից բնական գազի, նավթի, ածխի և նավթաքիմիական այլ ապրանքների ձեռք բերման հարցում և լավ գաղափար չէ նույնը անել նաև միջուկային էներգիայի համար։

Նշվում է նաև, որ Անկարան բանակցություններ է վարում Չինաստանի և Հարավային Կորեայի հետ երրորդ ռեակտոր կառուցելու շուրջ։

Ըստ վերլուծաբանների՝ Թուրքիան Չինաստանի ազդեցությամբ կարող է ներդրումներ կատարել վերականգնվող էներգիայի մեջ, և եթե դա տեղի ունենա, այն կլինի չինական կարևորագույն ներդրումներից մեկը՝ ոչ միայն Թուրքիայում, այլև տարածաշրջանում։

Այսուհանդերձ, վերլուծաբանները նաև նշում են, որ Թուրքիայի արևմտյան դաշնակիցները անհանգստացած կլինեն Անկարայի երկարաժամկետ պարտավորություններից Ռուսաստանի և Չինաստանի հետ էներգետիկ խոշոր նախագծերի հարցում։

Տեսանյութեր

Լրահոս