![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/Turkia-PN.jpeg)
Մարտի 27-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել որոշ լրատվական կայքերում տեղ գտած տեղեկությունների վերաբերյալ, որոնցում նշվել էր, թե Թուրքիան համագործակցում է Իսրայելի հետ ռազմական ոլորտում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ թուրքական ռազմական գերատեսչությունը Իսրայելի հետ որևէ գործունեություն չի ծավալում թե՛ ռազմական կրթության, և թե՛ պաշտպանության ոլորտում:
Ընդգծվել է նաև, որ Իսրայելը շարունակում է թիրախավորել Պաղեստինի Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցները, դպրոցները, պաշտամունքի վայրերը, փախստականների ճամբարները և նույնիսկ խաղաղ բնակիչներին:
«Թուրքիայի Հանրապետությունը, որը միշտ աջակցում է Պաղեստինին, չի կարող իրականացնել կամ մասնակցել որևէ գործողության, որը կվնասի պաղեստինցիներին»,- ասվել է հայտարարության մեջ: