«Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե «Զվարթնոց» օդակայանից ռուսաստանցի սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է, և Երևանն ու Մոսկվան դրա շուրջ քննարկումներ չեն վարում: Նրա խոսքով՝ չի քննարկվում նաև հայ-ռուսական սահմանից ռուսաստանցի սահմանապահներին հեռացումը:
«Հայաստանի համար արդեն որոշված թեմա է, և ես չեմ կարծում, թե քննարկելի կա։ Փորձ է արվում դա որպես միջպետական համաձայնագրից դուրս գալու տրամաբանություն ցուցադրել, բայց իրականում դա միջգերատեսչական համաձայնություն է եղել, նպատակը եղել է այդ տարածքում օգնել հայ խաղաղապահներին այդ բեռը «թեթևացնել», այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա», – ի պատասխան «Ազատության» հարցին՝ նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ չի քննարկվում նաև հայ-ռուսական սահմանից ռուսաստանցի սահմանապահներին հեռացումը, միաժամանակ նա ընդգծեց.
«Հիմա ինչ-որ բաներ են խոսում, ասում են՝ բա Թուրքիայի սահմանը և այլն, ով է պահելու, և այլն, ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի Հանրապետության վրա հարձակվի, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են կամ պաշտպանելու են»։
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանն այս պահին չի քննարկում Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելը:
«Նման հարց մենք այս փուլում չենք քննարկում, և չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ»,- ասաց նա։