
34-ամյա կինը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները մարտի 25-ի գիշերը, ժամը 1-ին, Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 34-ամյա Օլեսա Զ.-ին:
Նա ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: