«Բոլոր կարգի սահմաններ անցած իշխանությունը շարունակում է իր` քաղաքական բռնաճնշումների և խոսքի ազատության սահմանափակման քաղաքականությունը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյնա իր էջում գրում է․ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի, իսկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում` Մամիկոն Ասլանյանի և Նարեկ Մալյանի հետ:

Բոլոր կարգի սահմաններ անցած իշխանությունը շարունակում է իր` քաղաքական բռնաճնշումների և խոսքի ազատության սահմանափակման քաղաքականությունը, իսկ ՀՀ-ում ներկայացված և ավանդաբար մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից խոսող տարբեր դիվանագիտական առաքելություններ շարունակում են անտեղյակ ձևանալ:

Հիշեցնեմ, որ 9 ամսից ավելի անազատության մեջ է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ նրա և մյուս տղաների գործով դատական նիստերը վաղուց խեղկատակության են վերածվել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031