Բաժիններ՝

Ֆուտբոլի երիտասարդական ընտրանին առանց հաղթանակի է ավարտում Եվրոպայի առաջնության ընտրական փուլը

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի վերջին խաղում հյուրընկալեց Ռումինիային:

Արմավիր քաղաքի Հակոբ Տոնոյանի անվան մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում ռումինացիներն առավել շատ էին տիրում գնդակին: Հայաստանի հավաքականը պաշտպանական գործողություններից զատ, երբեմն հակագրոհում էր: Առաջին կեսում թիմերին չհաջողվեց իրացնել իրենց պահերը: Երկրորդ կեսում ևս Ռումինիան տիրում էր նախաձեռնությանը, վտանգավոր գրոհներ կազմակերպում, իսկ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը պաշտպանվում և հակագրոհում էր: Ռումինիայի ընտրանուն հաջողվեց հաղթանակ կորզել վերջին րոպեներին: Ստանդարտ դիրքի իրացումից հետո` գլխով Հայաստանի ընտրանու դարպասը գրավեց Միահին:

Հայաստան-Ռումինիա` 0:1:

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ընտրական այս փուլում ոչ մի հաղթանակ չտարավ, 6 խաղում պարտություն կրեց և երկուսն ավարտեց ոչ-ոքի: 8 խաղերում սեփական դարպասն ընդունեց 17 գնդակ և մրցակիցների դարպասն ուղարկեց միայն 1 գնդակ: Թիմը մրցաշարային աղյուսակում վերջինն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031