Սկիզբ է դրվում «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկին. Մետաքսե Հակոբյան

Մետաքս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես և խոստացել էի այս պահից սկիզբ է դրվում «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկին:

Ծրագրով նախատեսվում է` Հայաստանի 10 մարզերում հանդիպումների շարք մեր հայրենակիցների հետ, որոնց հետ քննարկելու ենք մեր բոլորի ներկայի և ապագայի վերաբերյալ անհանգստացնող հարցերը, փորձելու ենք ստանալ սպառիչ պատասխաններ և ճանապարհային քարտեզ:

Ծրագրի սկիզբը տրվում է Սյունիքի մարզի՝ Կապան քաղաքից:

Հանդիպում ենք մարտի 30-ին։

Հանդիպման վայրը՝ ք. Կապան, Ա․ Մանուկյան 1-ին նրբանցք 8 (Իմպերիալ սրահ)

Հանդիպման ժամը՝ 15:30:

Մասնակցելու ու որոշիչ ձայնը լսելի դարձնելու համար կարող եք ուղարկել ձեր հայտը մեր ՀԿ-ի ֆեյսբուքյան էջին»։

Տեսանյութեր

Լրահոս