
«Ո՞վ է հայրենիք քանդողը, ո՞վ է հող հանձնում, մենք հող հանձնող չենք». Ասրյան

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրները կատարում է, և իրենք «հող հանձնող» չեն։
«Ո՞վ է հայրենիք քանդողը, ո՞վ է հող հանձնում: Մենք հող հանձնող չենք»,- ասել է նա։
Հարցին, թե նորմա՞լ է, որ երկրի վարչապետն ասում է՝ եթե հողերը չտանք, պատերազմ կլինի՝ Ասրյանը պատասխանել է.
«ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրները կատարում է: Պատերազմը, հասկանո՞ւմ եք, կարող է լինել 1 ժամ հետո, 2, 3 ժամ հետո, 1 տարի հետո, 5 տարի հետո»։