Բաժիններ՝

24-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին

ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 21-ի ժամը 12.20-ի սահմաններում Վազաշեն բնակավայրում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «ԳԱԶ 66-01» մակնիշի մեքենան: Մեքենան բեռնված էր մոտ 6 խմ փայտանյութով, որի վերաբերյալ վազաշենցի 24-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել է ծառեր:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

24-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031