Բաժիններ՝

Nvidia-ն ներկայացրել է «աշխարհի ամենահզոր» չիպը

Nvidia ընկերությունը ներկայացրել է Blackwell միկրոչիպերի նոր սերունդը, որոնք նախատեսված են առաջին հերթին արհեստական ինտելեկտի ոլորտում մշակումների համար: Արտադրողը այն անվանում է աշխարհի ամենահզոր չիպը:

«Մեզ ավելի հզոր GPU-ներ են պետք։ Ուզում եմ ներկայացնել շատ հզոր GPU», – ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանը՝ Կալիֆորնիայում կայացած համաժողովում ներկայացնելով նոր չիպը:

Nvidia-ում նշում են, որ Blackwell-ը, որն իր մեջ ներառում է ծրագրային ապահովում, նախատեսված է գերարագ հաշվարկների համար, որոնք կօգնեն մեծ ծավալի տվյալների մշակման, ինժեներական մոդելավորման, էլեկտրոնիկայի նախագծման ավտոմատացման, դեղամիջոցների մշակման, քվանտային հաշվարկների և գեներատիվ AI-ի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս