Ռուսաստանից ավելի հայամետ երկիր Հայաստանը չի գտնի. Կարասին

ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը կարծում է , որ Ռուսաստանն ամենահայամետ երկիրն է։

Այս մասին նա գրել է տելեգրամյան իր ալիքում:

«Հաշվի առնելով Հայաստանը Մոսկվայից հնարավորինս հեռացնելու Արևմուտքի ակնհայտ և համառ ջանքերը, ստիպված եմ էմոցիոնալ կերպով նկատել, որ Երևանը ոչ մեկի, լայն իմաստով ավելի հայամետ, քան Ռուսաստանը, չի գտնի»,- գրել է նա։

Նրա խոսքով ՝ դրա պատճառները բազմաթիվ են՝ պատմությունից և արյունակցական կապերից մինչև տարածաշրջանային անվտանգության առաջնահերթություններ։ Նա նշել է, որ եկել է լուրջ մտածելու ժամանակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031