Փաշինյանը կմեկնի Մոսկվա. կմասնակցի՞ հաղթանակի միջոցառումներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթվ կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։ Միջոցառումը նախատեսված է մայիսի 8-ին։

Թերթի աղբյուրը հստակ չասաց՝ Փաշինյանը մայիսի 9-ին կմասնակցի՞ Հաղթանակին նվիրված ամենամյա միջոցառումներին, բայց մեկ այլ աղբյուրից տեղեկացանք, որ նա որոշել է մի քանի ժամ մնալ Մոսկվայում, ասենք` առավոտյան մեկնել, երեկոյան` վերադառնալ։ Դատելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա ընթացքից, դա քիչ հավանական է։

Բանն այն է, որ Փաշինյանն ու իր թիմը միտումնավոր եւ ցուցադրաբար սրում են հայ-ռուսական հարաբերությունները:

Վերջին դրվագը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ արված հակառուսական հայտարարություններն էին։ Իշխանական շրջանակներն էլ հրապարակային տարածում են այն թեզը, թե ՌԴ-ն դրդում է Ադրբեջանին պատերազմի, մինչդեռ իշխանության ներսում էլ որոշ շրջանակներ չեն կասկածում, որ Փաշինյանը, ըստ ամենայնի, պայմանավորվել է Ալիեւի հետ կամ էլ անկարող է դիմադրել նրա պահանջներին եւ սրում է իրավիճակը, հակառուսական գիծ տանում, որ հետո ռուսներին մեղավոր հռչակի»:

Տեսանյութեր

Լրահոս