Բաժիններ՝

Էլեն Մեղսիե-Առնոն‚ Լուի Լորթին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան Ֆրանկոֆոնիայի օրվա համերգով

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 23-ին կներկայացնի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգ։

Երեկոն հագեցած է լինելու ֆրանսիական շնչով. hամերգային ծրագրում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Մորիս Ռավելի «Պավան հանգուցյալ արքայադստեր համար» ստեղծագործությունը՝ փոքր նվագախմբի համար‚ Ֆրանսիս Պուլենկի Կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար‚ Կլոդ Դեբյուսիի «Ֆավնի կեսօրվա պրելյուդ» սիմֆոնիկ պոեմը և «Ծովը»։

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մեծ համբավ վայելող դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին։

Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Աշխարհահռչակ դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն և Լուի Լորթին տասնյակ տարիներ միասին հանդես են գալիս որպես մեծ պահանջարկ վայելող դուետ։

«Chandos Records» ընկերության հետ նրանք ձայնագրել են դուետային կատարումների 8 ալբոմ: Նրանց ձայնադարանը ներառում է չորս ձեռքի և երկու դաշնամուրի համար գրված ամենահայտնի ստեղծագործությունները՝ Մոցարտից, Շուբերտից մինչև Դեբյուսի և Ռավել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս