Հունաստանում ՀՀ դեսպանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել Հայաստան- Ադրբեջան բանակցային գործընթացում առկա մարտահրավերները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 21-ին հանդիպել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ, Հունաստանի իշխող՝ «Նեա դիմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Թեոդորոս Ռուսոպուլոսին։

Դեսպան Մկրտչյանը կարևորել է ԵԽԽՎ սկզբունքայնության և կազմակերպության հռչակած արժեքներին հավատարմության պահպանումը, ինչը միայն նպաստում է անդամ պետություններում ժողովրդավարական ինստիտուտների և գործընթացների բարելավմանը և դրանց կայացմանը։

Դեսպանը զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի քայլերը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031