
Մակրոնն առաջարկում է միավորել ԵՄ, Կովկասի և Բալկանների էներգահամակարգերը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ է արել միավորել ԵՄ, Կովկասի և Արևմտյան Բալկանների էներգահամակերգերը։
Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է այսօր Բրյուսելում՝ ատոմային էներգետիկային նվիրված համաժողովի ընթացքում։
«Այդ քայլը կարող է էժան էլեկտրաէներգիայի աղբյուրներ ստեղծելուն միտված բեկումնային գործոն դառնալ։ ԵՄ, Արևմտյան Բալկանների և Կովկասի էներգահամակարգերը պետք է միավորվեն և հարկավոր է այդ ուղղությամբ ներդրումներ իրականացնել», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։