
Բրյուսելում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Բրյուսելում ընթացող միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են բազմակողմ ռազմավարական երկկողմ և բազմակողմ համագործակցության ոլորտներին և տարածաշրջանում առկա իրողություններին առնչվող հարցեր: