«Թուրքիան հմտորեն ամրապնդվում է տարածաշրջանում». հունական մամուլ

Հունական մամուլում շարունակվում են վերլուծությունները ժամանակակից Թուրքիայի զբաղեցրած դիրքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս անգամ մամուլում շրջանառվում են լուրեր, որոնց բովանդակության համաձայն՝ տարածաշրջանում թուրքական ազդեցությունը մեծանում է և նույնիսկ ներկայացվում է քարտեզ, որում նշված են ազդեցության գոտիները:

Նման իրավիճակը հունական լրատվականներում բնութագրվել է հիմնականում հետևյալ կերպ. «Անկարան հմտորեն ամրապնդվում է տարածաշրջանում»:

Հիշյալ քարտեզը հրապարակած հունական լրատվական «In.gr» պորտալը տվել է նաև այսպիսի մի նկարագրություն.

«Մինչ Իսրայելը Ռեֆահը (քաղաք Պաղեստինի Գազայի հատվածում) օկուպացնելու համար գործի է անցնում, ՆԱՏՕ-ի (նկատի է առնվել Թուրքիան-խմբ.) երկրորդ ամենամեծ բանակն ընդլայնվում է դեպի Մերձավոր Արևելք, գրավում միջազգային վերլուծաբանների ուշադրությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031