Neuralink-ի առաջին բուժառուն, որի ուղեղում չիպ է տեղադրվել, սկսել է առցանց շախմատ խաղալ «մտքի ուժով»

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերության առաջին բուժառուն, որի ուղեղում չիպ էր տեղադրվել, կարողացել է մտքի միջոցով առցանց շախմատ խաղալ։ Այս մասին Neuralink-ը տեսանյութ է հրապարակել, որը նաև տարածել է Իլոն Մասկն իրեն պատկանող X սոցիալական հարթակում։

29-ամյա բուժառուն՝ Նոլան Արբոլը, 8 տարի առաջ ջրասուզման ժամանակ վթարի է ենթարկվել, որի հետևանքով ուսերից ներքև ոչինչ չի զգում։ Neuralink-ի իմպլանտի տեղադրումից հետո նա կարողանում է շախմատ խաղալ՝ կուրսորը կառավարելով միայն իր մտքի միջոցով։

Տեսանյութում Արբոլը պատմում է, որ իմպլանտի տեղադրման վիրահատությունը բավական հեշտ է անցել և իրեն դուրս են գրել հենց հաջորդ օրը։

«Ամեն ինչ կատարյալ չէ։ Մենք որոշ խնդիրների ենք բախվել։ Չեմ ուզում, որ մարդիկ մտածեն, որ սա ուղևորության ավարտն է։ Դեռ շատ բան կա անելու, բայց սա արդեն փոխել է իմ կյանքը», – ասում է Արբոլը։

Մարդու ուղեղում իմպլանտ տեղադրելու առաջին վիրահատությունը կատարվել է հունվարի 28-ին։ ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունն անցյալ տարվա աշնանը Neuralink-ին թույլատրել էր իր իմպլանտն առաջին անգամ փորձարկել մարդկանց վրա, ինչը մեծ քայլ էր ստարտափի համար, որը ցանկանում է օգնել հիվանդներին՝ հաղթահարել անդամալուծությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031