Ալբերտ Բազեյանի խափանման միջոցը փոխվել է

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Գեորգի Մելիքյանը։

«Միանշանակ համաձայն չենք դատարանի որոշմանը, քանի որ առավել քան հիմնավորվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, առավել ևս առերես հարցաքննության արդյունքներով հաստատվել էր միակ ցուցմունք տվողի հայտնած տվյալների իր իսկ բնորոշմամբ որպես հանցագործություն անլուրջ ընդունելը։

Իսկ իրականում տվյալ անձը անլուրջ էր ընդունել ամբողջ ԱԱԾ կառույցին, որի ցավալի հետևանքը Բազեյանի շուրջ վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելն էր։

Արդարացումը անխուսափելի է»,- գրում է նա։

Տեսանյութեր

Լրահոս