«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀՀ կառավարության ղեկավարի թեզերը գեներացվում են Բաքվում». Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը տելեգարմայն իր ալիքում հիշեցնում է երեկվա իր գրառումը, որտեղ նշել էր, որ Ադրբեջանում խոսում են այն մասին, թե իբր ամեն հարցի հետ կապված պետք է տարբեր քարտեզ կիրառել՝ շեշտելով.

«Այդ թեզը գրեթե նույնությամբ կրկնել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում։ «Այդպիսի մի թվի քարտեզ, որը կնկարագրի մեր ամբողջ սահմանագիծը, չկա», – հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀՀ կառավարության ղեկավարի թեզերը գեներացվում են Բաքվում։ Կարևոր է թողնել մաքսիմալ անորոշություններ, այսպես կոչված, սահմանագծման ու սահմանազատման գործընթացում, որոնց միջոցով հնարավոր կլինի գնալ հետագա ագրեսիաների։

Տրամաբանական հարց է առաջանում, եթե որևէ քարտեզ չկա, էլ ինչի՞ հիման վրա եք վտանգում ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող միջպետական ճանապարհները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031